ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԻՄԱՍՏ ԵՆ ԳՏՆՈՒՄ ԳԵՂԵՑԻԿ ԻՐԵՐԻ ՄԵՋ-ԶԱՐԳԱՑԱԾ ՄԱՐԴԻԿ ԵՆ: 
ՔԱՆԶԻ ՆՐԱՆՑՈՒՄ ԵՆ ԿԱՅԱՆՈՒՄ ՄԵՐ ՀՈՒՅՍԵՐԸ:



Մեր Մասին

“Charles” ռեստորանը հիմնադրվել է 2009 թ.: Անվանելով ՙ“Charles” փորձել ենք միավորել երկու հարազատ երկրներ` Ֆրանսիան և Հայաստանը: “Շառլ”  անունն է կրում ինչպես ազգությամբ հայ մեծահամբավ Ազնավուրը, այնպես էլ մի շարք հայտնի ֆրանսիացիներ: “Charles” ռեստորանը գտնվում է Երևանի կենտրոնում, ամենամարդաշատ վայրում` Կասկադի հարևանությամբ: Եթե դուք Եվրոպական բազմերանգ խոհանոցի սիրահար եք և նախընտրում եք ըմբոշխնել բարձրակարգ և նրբահամ գինիներ, ապա վստահորեն կարելի է ասել, որ “Charles” ռեստորանը հենց Ձեզ համար է: Մեր ճաշացանկը համալրված է նաև հին հայկական ավանդական ճաշատեսակներով: Աչք շոյող ինտերիեր, նրբաճաշակ կենդանի երաժշտություն, բարձրակարգ սպասարկում և սիրառատ անձնակազմ:

Մեր ռեստորանում յուրաքանչյուր հաճախորդ իրեն հարմարավետ կարող է զգալ, վայելելով իր հանգիստը վեց սրահներից մեկում. սրահներ նախատեսված ծխողների համար, չծխողների, լոունջ բար, որտեղ հայկական գեղանկարչության ականատեսը կարող եք լինել`բուխարու ջերմությամբ ջերմացնելով Ձեր երեկոն, և վերջապես, կարող եք ունկնդրել  կենդանի երաժշտություն` ողողված ջութակի և դաշնամուրի հնչյուններով: Իսկ բացօթյա սրճարանը հայտնի է որպես ամենահաճելի վայրերից մեկը Երևան քաղաքում: Ոչ երթևեկելի փողոցի անդորրը և երբեմն կենդանի երաժշտության հնչյունները թույլ են տալիս վայելել ձեր հանգիստը: